Տարոն Մարգարյան. «Հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն»


Տարոն Մարգարյան. «Հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն»

  • 20-07-2012 14:17:58   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ: Շնորհավորելով մեր հայրենակցին կարեւոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն, իսկ, Երեւանի ու Բեյրութի միջեւ համագործակցությունն էլ կընդլայնվի: <<Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով եւ արդեն 12 տարի է, ինչ Երեւանն ու Բեյրութը քույր քաղաքներ են: Կարծում եմ, կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երեւանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ եւ իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման ուղղությամբ>>,-նշել է քաղաքապետը: Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երեւանում ձեւավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում եւ նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երեւանի եւ Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձեւավորված համատեղ աշխատանքնային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրարգրերի եւ կյանքի կկոչվեն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն