Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին


Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

  • 20-07-2012 14:20:24   | Հայաստան  |  Տնտեսություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Ընդգծելով հայ–արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարները եւ նշել է, որ Երեւանի եւ արգենտինական քաղաքների միջեւ հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն: <<2000 թվականից Երեւանը եւ Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երեւանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հյուրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին` համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բաերկամության Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որը անվանվելու է Բուենոս Այրեսի եւ դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը>>,-նշել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ կարեւորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության համար եւ հույս հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը եւ ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում՝ մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման եւ այլ ծրագրերի շուրջ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն