Սկանդալ.Պարենային շուկայում հայտնվել են «Գրանդ Քենդի» ապրանքանիշի քարի պես ամուր հին կարկանդակներ (պրիանիկներ)- (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
23-07-2012 18:49:22 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Այսօր՝ հուլիսի 23-ին ժամը 12:29-ին Երեւանի Մաշտոցի 54-92 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութից գնվել է 189 դրամի «Ավանդական» պրիանիկներ: Օգտագործելու ժամանակ քաղաքացին պարզել է, որ նշված քաշի մեջ եղել է ամբողջությամբ չոր եւ հին պրիանիկներ: Հայտնաբերելուց հետո, քաղաքացին մոտեցել է վերոնշյալ խանութի սրահի ադմինիստրատոր Քրիստինեին եւ հանգիստ ցույց տալով համապատասխան կտրոնն ու պրիանիկները ցանկացել է ստանալ պարզաբանում: Բայց դրա փոխարեն հաճախորդին Քրիստինեն պատասխանել է, (շարադրում եմ բառացիորեն). «Առավոտից մենք վաճառել ենք վերոնշյալ ապրանքը եւ չենք ստացել բողոքներ, այնպես որ դուք ստում եք, սա մեր ապրանքը չէ:Դուք հին պրիանիկը դրել եք մեր ցելոֆանե տոպրակի մեջ եւ ստում եք»:
Հաճախորդը նրան ցույց է տվել կտրոնն ու հին պրիանիկը, եւ վրդովված ասել. «Միթե՞, ես ստախոսի տպավորություն եմ թողնում»:
Իրողությունն այնքանով է տհաճ, որ վերոնշյալ հաճախորդը ընդամենը ցանկացել է պաշտպանել սպառողի իր իրավունքները եւ փորձել է քաղաքակիրթ ճանապարհով այդ մասին տեղեկացնել ընկերության աշխատակցին՝ համոզված լինելով, որ անվանի ընկերության աշխատակիցն իրեն հետ այդպես անպարկեշտ չի վարվի:
Եւ Վերջում կուզենայինք ասել հետեւյալը.
«Գրանդ քենդիի» հարգելի աշխատակիցներ, խնդրում ենք ձեր արարքներով մի որակազրկեք այն ընկերությանը, որին տարիներ շարունակ մենք վստահում ենք ու գնումներ կատարում: Ձեր նման վերաբերմունքից հետո հարց է առաջանում, հետագայում կօգտվե՞նք արդյոք Ձեր ընկերության խանութների ցանցից թե ոչ:
Հաճախորդին «ստախոս» որակող սրահի ադմինիստրատոր Քրիստինեն երեւի չի պատկերացնում, որ հաճախորդը կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ «Սպառողների ազգային ասոցիացիա», «Սննդի անվտանգության լաբորատորիա», եւ այն բոլոր կառույցներին, որոնք կբացահայտեն, որ ապրանքի արտադրողը «Գրանդ քենդի» ընկերությունն է :
Մի խնդրանք եւս. Եթե կան քաղաքացիներ, ովքեր այսօր վերոնշյալ հասցեից գնել են այդ անորակ ապրանքը եւ պարզապես վռդովմունքով «ձեռք են թափ տվել», խնդրում ենք տեղյակ պահել մեզ, քանի որ հարցը ոչ թե գումարն է, այլ սկզբունքը:
Մերի Հունանյան