Արմեն Աշոտյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ դեսպանին


Արմեն Աշոտյանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ դեսպանին

  • 24-07-2012 14:47:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին: Նախարարը շնորհավորել է դեսպան Ռեիսիին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատվաբեր եւ պարտավորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրյա նվիրում` հաշվի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների բարձր մակարդակը: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պ ետության` կրթության եւ գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով եւ հույս հայտնել, որ կրթության ոլորտում երկու երկրների միջեւ ստորագրված միջկառավարական համաձայնագրով նախանշված ծրագրերը զարգացում կապրեն, մասնավորապես, Թեհրանի համալսարանում հայագիտական եւ ԵՊՀ-ում իսլամագիտության կենտրոնների բացման տեսանկյունից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացու մ սահմանվել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշվի առնելով մի շարք ահազանգեր: Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը` ընդծելով երկու երկրների հազարամյա պատմության ընթացքում ձեռք բերված բարձր մշակութային եւ քաղաքակրթական նմանությունները, եւ վստահեցրել է, որ իր գործունեությամբ հնարավորինս կնպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ մի շարք այլ խնդիրներ, այդ թվում` գիտխորհուրդների, բուհական եւ հետբուհական կրթության հետ կապված հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն