Համակարգչային լսարան կբացվի ՙ՚Սևան՚ քրեակատարողական հիմնարկում


Համակարգչային լսարան կբացվի ՙ՚Սևան՚ քրեակատարողական հիմնարկում

  • 25-07-2012 10:10:22   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը նախաձեռնել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում համակարգչային լսարանների ստեղծման գործընթացը։ Տեխնիկապես հագեցած առաջին համակարգչային լսարանը հուլիսի 26-ին կբացվի ՀՀ ԱՆ ?Սեւան? քրեակատարողական հիմնարկում։ Այն հնարավորություն կտա ժամանակավորապես անազատության մեջ գտնվող անձանց ծանոթանալ համակարգչային տեխնիկային, կատարելագործել գիտելիքներն ու ապահովել շարունակական կրթությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից տարբեր հաստատություններ համակարգիչներով զինելու ծրագիրը շարունակական է։ Այսօր դժվար է պատկերացնել որեւէ գործընթաց առանց նյութատեխնիկական հագեցվածության։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը համակարգչային լսարաններ կհիմնի նաեւ զորամասերում։ Տեխնիկապես հագեցած առաջին համակարգչային լսարանն առաջիկա օրերին կբացվի Արմավիրի ուսումնական զորամասում։ Այն կօգնի զինվորներին եւ սպաներին առավել արդյունավետ դարձնել ուսումնական գործընթացը։ Զորամասերը համակարգիչներով զինելու ծրագիրը նվիրված է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play