Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ


Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ

  • 27-07-2012 14:23:30   | Սյունիքի մարզ  |  Բարեգործություն

Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի աջակցությամբ Սյունիքի մարզում բժշկական ծառայություններից օգտվել է 2,000 մարդ Ավարտվեց Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում եւ որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար: Ծրագրի շրջանակներում 2,000 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն իրենց շրջանային կենտրոններում, որոնցից 400-ն անցել է խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ), տրամադրվել է 940 ակնոց: ԱՇՀ-ում իրականացվել է 200 վիրահատություն եւ լազերային բուժում: « Ավարտելով աշխատանքը Սյունիքի մարզում` ուրախությամբ ենք հաստատում, որ Հայկական Ակնաբուժության կենտրոնի հետ կարողացանք մեծ թվով մարդկանց օգտակար լինել` վերադարձնել աչքի լույսը: Orange-ի` որպես հեռահաղորդակցության օպերատորի, առաքելությունն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, այնպես որ մարդկային հաղորդակցության հետ կապված խնդիրները մեր ուշադրության առանցքում են, իսկ հաղորդակցման խնդիրներ ունեցող անձինք` Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում: Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր համագործակցությունը շարունակվելու է նաեւ այլ մարզերում, քանի որ կարողանում ենք իսկական փոփոխություն բերել մարդկանց կյանք», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան: «Մեզ համար հաճելի է արձանագրել, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից արդեն 9-րդ տարին Հայաստանում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրը գրեթե օրինաչափություն է դարձել մեր երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար: Ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք եւ շարունակում ենք իրականացնել բնակչության ակնային զննումների եւ բուժման աշխատանքներ: Մենք շատ կարեւորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը. այն ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու հնարավորություն ստեղծող կարեւոր մի նախաձեռնություն: Ուրախ ենք, որ Օրանժ Հիմնադրամը մեզ հետ է նաեւ Սյունիքի մարզում», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,300,000 դրամ: Հավելենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Orange Հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են արդեն Արմավիրի մարզում: Վերջինիս շուրջ կլինեն լրացուցիչ հրապարակումներ:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play