«Դեպի Կանաչ տնտեսություն». Մրցանակաբաշխություն և կոնֆերանս


«Դեպի Կանաչ տնտեսություն». Մրցանակաբաշխություն և կոնֆերանս

  • 19-08-2012 18:48:13   | Հայաստան  |  Հայտարարություններ

Գլխավոր կազմակերպիչ` Հայաստանի գործատուների հանրապետական միություն (ՀԳՀՄ) Գործընկերներ` ՀՀ բնապահպանության նախարարություն, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակ, Աշխատանքի միջազգային կազմակերպություն (ILO) ՀԳՀՄ-ն` հանդիսանալով միջազգային մի շարք կազմակերպությունների գործընկեր, (ՄԱԿ, ՄԱԿ-ի GlobalCompact, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Գործատուների hամաշխարհային միություն, Եվրոպական վերակառուցման զարգացման բանկ) խթանում է ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության ու «Կանաչ տնտեսություն եւ կանաչ աշխատատեղեր» սկզբունքները եւ պահանջները: Նպատակ ունենալով աջակցել ՀՀ գործող ձեռնարկություններին բարելավելու իրենց իմացությունը շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների եւ արտանետումների գործընթացների կարգավորման եւ, ընդհանրապես, «Կանաչ տնտեսության» բնագավառում` ՀԳՀՄ-ն հայտարարում է մրցանակաբաշխություն «Դեպի կանաչ տնտեսություն» խորագրով, եւ հրավիրում է ՀՀ գործող ընկերություններին մասնակցելու այդ կարեւոր իրադարձությանը: ՀԳՀՄ-ն այս մրցանակաբաշխության շրջանակնեարում համագործակցում է ՀՀ բնապահպանության նախարարության (պաշտոնական գրություն թիվ 51169 առ 05/04/2012.թ), ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի (UN, UNDP) եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) հետ: Կազմակերպությունների համար մրցանակաբաշխության մասնակցության չափանիշ կարող է հանդիսանալ նվազագույնը ստորեւ ներկայացված չափորոշիչներից որեւէ 2-ի առկայությունը տվյալ կազմակերպությունում՝ • շրջակա միջավայրի պահպանման հարցերով պատասխանատու բաժնի (անձ),առկայությունը • ներքին կանոնակարգեր (մթնոլորտային օդ եւ ջրային ավազան արտանետվող նյութերի սահմանային չափաքանակների մասին հաստատված նորմատիվների առկայությունը), ներքին աուդիտ, • թափոնների վերամշակման եւ ոչնչացման գործառույթներ (լիազոր մարմնի հետ կնքված պայմանագիր), • ISO 14001:2004 ստանդարտի առկայությունը, • աշխատողների պարբերաբար վերապատրաստումը, • բնապահպանական վճարների բարեխիղճ մուծումները կենտրոնական եւ տեղական բյուջե, • խրախուսական ծրագրերի իրականացումը կանաչ տնտեսության վերաբերյալ, • այլընտրանքային էներգիայի օգտագործումը կազմակերպությունում, • բնապահպանական գրքերի կամ բրոշուրների մշակում եւ հրատարակումը, • նշված ոլորտում կրթական ծրագրերի խրախուսումը եւ ֆինանսական աջակցությունը, • կանաչ աշխատատեղերի առկայությունը, • 7 քայլերի ծրագրի իրականացում խթանելու շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ այդ ոլորտում մշակույթի զարգացումը կազմակերպությունում Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել` 1. Փոքր ձեռնարկություններ 2. Միջին ձեռնարկություններ 3. Խոշոր ձեռնարկություններ 4. Բազմապրոֆիլ հոլդինգներ Կազմակերպությունները կստանան հետեւյալ արդյունքները` • ՀԳՀՄ միջնորդությամբ կկազմակերպվի «կանաչ տնտեսություն» եւ «կանաչ աշխատատեղեր»-ի լավագույն փորձի փոխանակում: • ՀԳՀՄ-ի մասնագետների կողմից մրցանակաբաշխությանը մասնակցող կազմակերպություններում կիրականացվի շրջակա միջավայրի ոլորտում՝ թափոնների, մթնոլորտային օդի եւ ջրի աղտոտման չափաքանակների վիճակի գնահատման վերլուծություն,«Կանաչ տնտեսություն» եւ «Կանաչ աշխատատեղեր»-ի ուսումնասիրություն: • ՀԳՀՄ-ն կօժանդակի շահագրգիռ կազմակերպությունների միջեւ կնքելու պայմանագրեր՝ թափոնները վերամշակողներին տրամադրելու վերաբերյալ: • “Կանաչ տնտեսություն” եւ “կանաչ աշխատատեղեր” խորագրով կկազմակերպվի կոնֆերանս, որի ընթացքում կամփոփվեն առկա լավագույն փորձը, կկատարվի միջազգային փորձի տեղայնացման խթանում:Մրցանակաբաշխության մասնակից կազմակերպությունները անվճար կմասնակցեն կոնֆերանսին: • Կազմակերպությունները կստանան բազմակողմանի վերլուծական զեկույց (դիագնոստիկ-իրավիճակային գնահատում), որն իր մեջ կպարունակի տեղեկատվություն իրենց կազմակերպություններում առկա իրավիճակի մասին, ինչպես նաեւ, կնշվեն շեղվածությունները ՀՀ օրենքների պահանջներից եւ նորմատիվներից: Բացի այդ, սույն հաշվետվությունը կպարունակի տեղեկատվություն տեսչական ստուգման ենթակա հարցերի վերաբերյալ, եւ նաեւ, ՀԳՀՄ մասնագետների խորհրդատվությունը` թերությունները վերացնելու կապակցությամբ: Մասնակիցներին եւ հաղթողներին կտրամադրվեն սերտիֆիկատներ: Տրվում է գլխավոր մրցանակ ISO 14001:2004 ստանդարտի ներդնումը կամ 7 քայլերի ծրագրի իրականացումը` խթանելու շրջակա միջավայրի պաշտպանությունը եւ մշակույթի զարգացումը կազմակերպություններում: «Դեպի Կանաչ տնտեսություն» խորագրով կազմակերպվող մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա ս.թ Սեպտեմբերի 25-28 շրջանում կայանալիք կոնֆերանսում, որտեղ ներկա կգտնվեն ՀՀ պետական համապատասխան մարմինները, մեր գործընկերները, միջազգային փորձագետները , գործատուները եւ ԶԼՄ-ները: Կլինեն քննարկումներ, ներկայացումներ եւ զեկույցներ: Մրցանակաբաշխության մասին առաջին հայտարարությունը կտրվի ՀԳՀՄ կայքի միջոցով (www.employers.am) եւ վազող տողով հայտարարությամբ, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակների միջոցով: Հայտերը կարող եք ուղարկել էլ. փոստի հասցեով awards@employers.com սույն թվականի հուլիսի 17-ից օգոստոսի 25-ը ընկած ժամանակահատվածում: Կազմակերպություններում գնահատման եւ դիագնոստիկ վերլուծությունների գործընթացը կկատարվի զուգահեռ դիմումների հավաքագրմանը: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք բեռնել Մրցանակաբաշխության կանոնակարգը եւ ներկայացման հայտը ստորեւ: Hayt - Application Form.doc Kanonakarg - Terms of participation.pdf
Նոյյան տապան  -   Հայտարարություններ