Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ, Մանկավարժական համալսարանի ուսանող, 20-ամյա Թաթուլ Մխիթարյանի մոտ բանակից զորացրվելուց անմիջապես հետո հայտնաբերվել է սուր լեյկոզ հիվանդություն, որի բուժումը հնարավոր է միայն արտերկրում` վիրահատության միջոցով, ինչի համար երիտասարդի հարազատները չունեն անհրաժեշտ միջոցներ:
«Ինձ կյանք նվիրիր» նախաձեռնությունը տեսանյութ է պատրաստել այժմ Երեւանի 8-րդ հիվանդանոցում գտնվող երիտասարդի վիճակի վերաբերյալ:
Հայտնում ենք, որ Թաթուլ Մխիթարյանի փրկության համար «Անելիք» բանկում բացվել են հաշվեհամարներ.
ՀՀ դրամի համար՝ 11804004459600
ԱՄՆ դոլարի համար՝ 11804004459601
Եվրոյի համար՝ 11804004459602
Թաթուլի հարազատների հեռախոսահամարն է՝ (+37491) 53-00-69: