7-ից 16 տարեկան երեխաների հայտերի ընդունում՝ Նարեկացի արվեստի միությունում
01-08-2012 16:10:03 | Հայաստան | ՆՈՐՄԱԼ ՉԷ
Նարեկացի արվեստի միությունում սկսվում է 7-ից 16 տարեկան երեխաների հայտերի ընդունում:
Օգոստոս ամսվա ընթացքում երեխաները կանցնեն Սուրբ Պատարագի սերտողության եւ
երգեցողության դասեր Կանադայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ
մայր տաճարի երաժիշտ եւ խմբավար Վարուժան Մարգարյանի ղեկավարության եւ
Լուսինե Սարգսյանի դաշնամուրային նվագակցության ներքո:
Սրան զուգահեռ՝ հայտեր ներկայացրած երեխաները կարող են նաեւ մասնակցել
Նարեկացի արվեստի միությանը կից գործող նկարչության ստուդիայի
պարապմունքներին, որի շրջանակում կուսանեն ակադեմիական նկարչության
հիմունքներ ու վարպետություն: Նկարչության դասընթացը կշարունակվի ողջ
ուսումնական տարվա ընթացքում՝ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:
Դասընթացները վարում է նկարչուհի Սեւան Նագգաշյանը:
Հայտերի համար դիմել՝
Նարեկացի արվեստի միություն
Վարդանանց 16/1 (Վերնիսաժի հարեւանությամբ)
Հեռ.՝ (374 10) 58-01-05; (374 10) 58-08-50
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь