Orange-ի բաժանորդները Ռուսաստանում կարող են վճարումներ կատարել InterExpress համակարգի 70,000 կետերում


Orange-ի բաժանորդները Ռուսաստանում կարող են վճարումներ կատարել InterExpress համակարգի 70,000 կետերում

  • 01-08-2012 18:44:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օրանժ Արմենիան այսօր հայտարում է ռուսական Intercoopbank բանկի հետ համագործակցության մեկնարկի մասին, որի շնորհիվ Orange-ի բաժանորդները Intercoopbank-ի մոտ 70 000 սպասարկման եւ վաճառքի կետերի միջոցով Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Տաջիկստանում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում եւ Չեխիայում կարող են իրականացնել ակնթարթային վճարումներ բջջային հեռախոսակապի եւ ինտերնետի համար, ինչպես նաեւ կատարել դրամական փոխանցումներ ամբողջ աշխարհով: Առաջարկը հատկապես անհրաժեշտ եւ անփոխարինելի կլինի ռոմինգից օգտվողների համար, ովքեր առանց դժվարությունների կկարողանան լիցքավորել հաշիվը ինքնասպասարկման տերմինալների, բանկոմատների միջոցով կամ բանկի մասնաճյուղերում, բջջային կապի սպասարկման կետերում եւ խանութներում: Ամենահարմարավետ միջոցն անշուշտ կլինեն INTEREXPRESS վճարման համակարգին միացված CyberPlat եւ Lider վճարման տերմինալները, որոնք տեղադրված են մետրոյի գրեթե բոլոր կայարաններում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն