Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 06-08-2012 10:58:15   |   |  Հասարակություն



Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայոց Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջեւ: Վերականգնումը կատարում է «ԼեւԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող: Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված եւ հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի եւ լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը: Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼեւԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ եւ բանվորական ուժ կներգրավվեն Օձունի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների եւ ճարտարագետների: «Մինչեւ տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը եւ անցնել եկեղեցու գմբեթին», - տեղեկացրեց «ԼեւԳուկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Լեւիկ Ղուկասյանը: Ըստ նրա, Բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի, որը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու հավանությանը, այնուհետեւ հաստատվել Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից: Վերականգնող կազմակերպությունն այս տարի կարող էր հասցնել ավելին, եթե չլինեին շինարարկան թույլտվության ձեւակերպումների հետ կապված վարչարարական քաշքշուկները, որոնց պատճառով վերականգնման աշխատանքների համար արդյունավետ հունիս եւ հուլիս ամիսները կորստյան մատնվեցին: Աշխատանքների հեղինակային հսկողությունն իրականացնում է «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը: Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ Առաքելական Եկեղեցու եւ մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է: Տեղեկանք. «ԼեւԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է հետեւյալ պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքները` Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց
Նոյյան տապան  -   Հասարակություն