Ազգայինը ձեռք է բերում նոր հնչեղություն` պահպանելով ավանդական նշանակությունը


Ազգայինը ձեռք է բերում նոր հնչեղություն` պահպանելով ավանդական նշանակությունը

  • 06-08-2012 09:50:05   | Հայաստան  |  Մշակույթ

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայանալիք ԿՈՄԻՏԱՍ ՋԱԶ երեկոն բացառիկ նշանակություն ունի միջոցառման մասնակիցների ազգային ժառանգության նկատմամբ ունեցած հատուկ ակնածանքի եւ միաժամանակ` դրան ժամանակակից մոտեցում ցույցաբերելու կարեւոր միտումի շնորհիվ: Այդպիսով ազգայինը ձեռք է բերում նոր հնչեղություն` պահպանելով ավանդական նշանակությունը եւ եւս մեկ անգամ հաստատելով իր հավիտենական արժեքը: Երեւանցիների արդեն մի քանի սերունդների կողմից սիրված հայտնի կոմպոզիտոր եւ երգիչ Ֆորշի եւ միջազգային մրցույթների դափնեկիր, Յուրի Բաշմետի ղեկավարած ????? ?????? սիմֆոնիկ նվագախմբի մենակատար` ջուտակահարուհի Սոնա Ազարյանի ստեղծագործական համագործակցությունը սկիզբ է առել դեպի հայ ժողովրդի իրական արժեքը` հանճարեղ Կոմիտասի թողած երաժշտական ժառանգությունը ունեցած երկարատեւ եւ անկեղծ սիրու հիման վրա: Հայաստանում եւ Ռուսաստանում հայտնի դաշնակահար Մադատ Ավանեսովի հետ միասին նրանք ընտրել են Կոմիտասի ստեղծագործություններից մի քանիսը, որոնք լարային քառյակի համար Ս. Ասլամազյանի կատարած մշակումներով եւ Գուրգեն Ամիրյանի /բաս-գիթար/ եւ Ալեքսանդր Գրիգորյանի /հարվածային գործիքներ/ մասնակցությամբ ձեռք են բերել հայկական ֆոլկ-ջազ երաժշտության իսկական գոհարների փայլ: Դասական եւ ջազային գործիքների նրբին ուղեկցությամբ կրկին կհնչեն նաեւ Կոմիտասի երգերի տեքստերը, որոնցից մի քանիսի հեղինակն է մեծն Հովհաննես Թումանյանը` ընդգծելով որոշ մանրանվագների պարայնությունը, իսկ մյուսների` բալադային էպիկական բնույթը: Լարային քառյակի կազմում են հայ դասական հայտնի երաժիշտներ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ Պետական Ֆիլարմոնիկ նվագախմբի մենակատարներ Տաթեւիկ Մկրտումյանը /ջութակ/, Ռուբեն Ադամյանը /ալտ/ եւ Աննա Հարությունյանը /թավջութակ/: Առաջնորդվելով ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու եւ աշխարհին հայկական մշակույթի լավագույնը ներկայացնելու առաքելությամբ` Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է դասական երաժշտության բոլոր սիրահարներին ամեն չորեքշաբթի ժամը 20:00-¬ին Հատուկ միջոցառումների սրահ՝ վայելելու ինչպես հայ, այնպես էլ հրավիրյալ երաժիշտների կատարմամբ դասական բարձրաճաշակ երաժշտություն:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play