50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա


50,000-րդ միջազգային զանգը ստացած Orange բաժանորդը կմեկնի Ուկրաինա

  • 08-08-2012 14:59:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 8-ին Orange-ը հայտարարեց այն հաջողակ բաժանորդի անունը, ով ստացել էր հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Երեւանում բնակվող Սոֆյա Սարուխանյանն է, ում զանգահարել էր Ուկրաինայի Օդեսա քաղաքում բնակվող իր քույրը: Սոֆյան կստանա ինքնաթիռի տոմս` այս տարվա ընթացքում քրոջն այցելելու համար: Մինչեւ օգոստոսի 26-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է յուրաքանչյուր շաբաթվա առնվազն 1 րոպե տեւողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Մինչ օր գրանցված 50,000-րդական բաժանորդներից տասներեքը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, երկուսը` Վրաստանից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն