Ամառային պրակտիկան ավարտված է


Ամառային պրակտիկան ավարտված է

  • 16-08-2012 14:51:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) յուրաքանչյուր ամառ իրենց պրակտիկան են անցնում տարբեր երկրներից ժամանած եւ Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներ: Այս տարին եւս բացառություն չէր. ՌԱՀՀԿ-ն իր հյուրընկալ դռներն էր բացել Կալիֆորնիայի պետական պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Զաքարի Անտոյանի (ԱՄՆ) եւ Հայաստանի Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի քաղաքագիտական գործընթացների եւ տեխնոլոգիաների բաժնի ուսանող Լեւոն Ագատյանի առջեւ: Ամերիկաբնակ սփյուռքահայ ուսանող Զաքարի Անտոյանի մասնագիտացումը քաղաքագիտություն եւ փիլիսոփայություն է: ՌԱՀՀԿ-ում նրա հետազոտության թեման էր «Համառության արժանիքները. վատատեսությունը Հայաստանի քաղաքական մշակույթում»: Ի թիվս այլ աղբյուրների՝ նրա ուսումնասիրության ելակետերից են ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանի, ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի, փորձագետներ Սարո Սարոյանի, Էդգար Վարդանյանի եւ Արմինե Ղազարյանի հետ ունեցած հարցազրույցները: Զաքարին Հայաստանում էր գտնվում Ամերիկայի հայկական համագումարի ամառային ուսանողական ծրագրի շրջանակում: Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանող Լեւոն Ագատյանը մեկ ամսվա ընթացքում աշխատեց «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը. փաստեր եւ իրականություն» թեմայի շուրջ: Նրա հետ նույնպես համագործակցեցին ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը եւ փորձագետ Սարո Սարոյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play