Ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններն Արցախում են
24-08-2012 15:26:10 | | Բարեգործություն
Օգոստոսի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյաններին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարների եւ փոխգործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել բարերարներին Արցախի ժողովրդին ցուցաբերվող մշտական աջակցության, մասնավորապես, մի խումբ զոհված ազատամարտիկների ընտանիքներին բնակարաններ տրամադրելու համար:
Ինչպես հայտնումեն Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը մասնակցում էր քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: