Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքները Մամուլի հաղորդագրություն


Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքները Մամուլի հաղորդագրություն

  • 27-08-2012 11:19:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտաժողովի /դպրոցի/ կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի արդյունքները: Ըստ այդմ երիտասարդական գիտաժողովներ եւ դպրոցներ կազմակերպելու նպատակով աջակցություն են ստանալու հետեւյալ կազմակերպությունները. 1. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ – սույն թվականի սեպտեմբերի 26-29-ը Երեւանում կազմակերպվելիք «Մոլեկուլային եւ բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ - 3» միջազգային երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արսեն Առաքելյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.500.000 դրամ ֆինանսական աջակցություն: 2. ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերին Աղվերանում կազմակերպվելիք Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջանի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Մերի Կիրակոսյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.005.000 դրամ ֆինանսական աջակցություն: 3. ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերի 14-15-ը Երեւանում կազմակերպվելիք «Օրգանիզմի գործունեության կարգավորման ֆիզիոլոգիական մեխանիզմները» միջազգային երիտասարդական դպրոցի (դպրոցի կազմկոմիտեի նախագահ Նարինե Ղազարյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.000.000 դրամ ֆինանսական աջակցություն: 4. Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոն հիմնադրամ – սույն թվականի հոկտեմբերի 10-ին Երեւանում կազմակերպվելիք «Մերձավոր Արեւելք եւ Կովկաս. Հայացք Հայաստանից» երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Արտակ Շաքարյան) կազմակերպման նպատակով ստանում է 976.250 դրամ ֆինանսական աջակցություն: 5. ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ – սույն թվականի հոկտեմբերին Երեւանում կազմակերպվելիք Մոլեկուլային կենսաբանության եւ նեյրոքիմիայի բնագավառի երիտասարդական գիտաժողովի (գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Անահիտ Մարգարյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.080.000 դրամ ֆինանսական աջակցություն: 6. Վ.Հ. Համբարձումյանի անվան ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան – սույն թվականի սեպտեմբերի 15-23-ը Բյուրականում կազմակերպվելիք Ա. Շիրակացու 1400-ամյակին նվիրված Երիտասարդ աստղագետների միջազգային երիտասարդական դպրոցի (դպրոցի կազմկոմիտեի նախագահ Արեգ Միքայելյան) կազմակերպման նպատակով ստանում է 1.000.000 դրամ ֆինանսական աջակցություն: 7. Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա – սույն թվականի նոյեմբերի 2-6-ը Երեւանում կազմակերպվելիք «Կլոր սեղան քննարկում նոբելյան մրցանակակիրների հետ» երիտասարդական գիտական միջոցառման (միջոցառման ղեկավար Աշոտ Մարգարյան) կազմակերպման նպատակով ստանում է 465.000 դրամ ֆինանսական աջակցություն:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ