Սեպտեմբերի 26-ից 28-ը անցկացվելու է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը


Սեպտեմբերի 26-ից 28-ը անցկացվելու է «Երկրները մեկ հարկի տակ» փառատոնը

  • 02-09-2012 12:17:40   | Հայաստան  |  Հայտարարություններ

«Երկրները` մեկ հարկի տակ» Հարգելի գործընկերներ սեպտեմբերի 26-28-ը անցկացվելու է «Երկրները` մեկ հարկի տակ» փառատոնը, որը տեղի կունենա Օղակաձեւ զբոսայգում` Վարդան Մամիկոնյանի արձանին կից տարածքում: Նպատակը.- Համախմբել Հայաստանում գործող դեսպանությունններին, հյուպատոսություններին, արտերկրից ժամանած գործարարներին, ինչպես նաեւ հայկական մշակույթն ու գործարարությունը մեկ հարկի տակ` խթանելով մշակույթը, գործարարությունը (բիզնեսը), հնարավորություն տալով հայկական արտադրանքն արտահանելու արտասահմանյան պետություններ: Երեք օր շարունակ հնչելու է մասնակից երկրների (Արգենտինա, Իտալիա, Բելոռուսիա, Մեծ Բրիտանիա, Սիրիա, Ֆրանսիա, Ուկրաինա եւ այլ) մշակութային երգն ու պարը: Թեման.- Փառատոնն ունի գործարար, մշակութային, էթնիկ բնույթ: Մասնակիցներն են ՀՀ-ում գործող դեսպանությունները, հյուպատոսությունները, նախարարությունները, օտարերկրյա գործարարները, ինչպես նաեւ տեղի արտադրող եւ ներկրող ընկերութուննները: Կազմակերպիչներ` “Ջի Էմ Ջի մեդիա գրուպ” ՍՊԸ, ''Միջազգայինգործարարկապերիաջակցմանկենտրոն՛՛ՀԿ Գլխավոր հովանավոր` “Վիլլաշին” ՍՊԸ, “Ջերմուկ գրուպ” ՍՊԸ Աջակիցներ` “Նոյյան տապան” լրատվական գործակալություն, “Դե ֆակտո” հասարակական-քաղաքական ամսագիր, “Նոր Էջ” գործարար-տեղեկատվական ամսագիր “Կենտրոն” հեռուստաընկերություն, Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, “Ժպիտ” ակումբ, “Արձագանք” ռադիոկայան, www.slaq.am, www.norej.am, EXPO media, DJ Vakcina, “Մարաթուկ” պարային համույթ, Փառատոնի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք www.newpage.am, / www.norej.am/
Նոյյան տապան  -   Հայտարարություններ