Մայիսին Google-ի կայքեր է այցելել ավելի քանի 1 մլրդ մարդ


Մայիսին Google-ի կայքեր է այցելել ավելի քանի 1 մլրդ մարդ

  • 22-06-2011 09:35:23   | ԱՄՆ  |  Միջազգային
 Մայիսին ավելի քան 1 միլիարդ մարդ է այցելել Google ամերիկյան ընկերության կայքեր, այդ թվում` YouTube եւ Gmail: Ֆրանս Պրեսսի տեղեկացմամբ` սա առաջին դեպքն է, երբ մեկ ընկերության կայքերը մեկ ամսում ունենում են այսքան այցելու: Մասնավորապես ընկերության կայքերից Microsoft է այցելել 905 մլն մարդ, Facebook` 713 մլն եւ Yahoo!` 689 մլն: Նշենք, որ Google-ը առաջատար է դարձել նաեւ մարդկանց կայքում անցկացնելու ժամանակի քանակով: Մայիսին մարդիկ ինտերնետում իրենց անցկացրած ժամանակի 12,7%-ը անցկացրել են Google-ում: Երկրոդ տեղում է Microsoft-ը` 10,4% ցուցանիշով:
Նոյյան տապան  -   Միջազգային