Մեկնարկել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» միջազգային խորհրդաժողովը


Մեկնարկել է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» միջազգային խորհրդաժողովը

  • 06-09-2012 14:25:23   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է եղել սեպտեմբերի 6-ից 7-ը Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կազմակերպված "ԱՊՀ-Եվրոստուդենտ" երկօրյա միջազգային խորհրդաժողովի բացմանը: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է "Եվրոստուդենտ 5 –րդ կոնցորսումի" ծրագրին: "Հայաստանը միանալով այս ծրագրին պատրաստ է ծառայել որպես կամուրջ այլ երկրների համար",- բացմա ն խոսքում նշել է նախարարը եւ հավելել, որ "ԱՊՀ-Եվրոստուդենտ" ծրագրի մեկնարկը մեր երկրում համընկնում է կարեւոր ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը: "Լինելով ԱՊՀ անդամ եւ միաժամանակ Բոլոնիայի գործընթացի մասնակից` մեր երկիրը կարեւորում է Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծումը եւ պատրաստ է իր նպաստը բերել այդ գործընթացին",- նշել է նախարարը: Նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորություննեի ընդլայնմանը եւ սոցիալական իրավունքների ամրապնդմանը. "Մենք գիտենք, որ մեր ուսանողների սոցիալական խնդիրները տարբեր են եւ այդ առումով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բեռը գնալով ավելնում է: Մեր շատ ուսանողների կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց, մենք ունենք ժամանակակից հանրակացարանների անհրաժեշտություն՝ մարզերից եկած ուսանղների համար, կրթաթոշակների բարելավման եւ բազմաթիվ այլ խնդիրներ",- նշել է&nbs p; ՀՀ ԿԳ նախարարը: Միաժամանակ Ա. Աշոտյանը շեշտել է, որ վերջին մի քանի տարում բուհական համակարգում նկատելի նորարարական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ուսանողակենտրոն կրթական համակարգի ներմուծումը, որը Բոլոնիայի գործընթացի գլխավոր գաղափարախոսություններից է: "Վերջին տարիներին իրականացված իրավական փոփոխությունները եւ ընդունված նոր կարգերը միտում ունեն ամրապնդել ուսանողների իրավունքները եւ նպատակ են հետապնդում ուսանողին դիտարկել որպես բարձրագույն կրթություն իրականացնող, կրթական գործընթացի վերջնական սպառող եւ կրթական ծառայությունների հիմնական վերահսկող",- ընդգծել է նախարարը եւ հույս հայտնել, որ Հայաստանի մասնակցությունն "ԱՊՀ-Եվրոստուդենտ" գործընթացում մեր երկրին կբերի նոր գործընկերներ եւ կարեւոր հարթակ կդառնա` առկա խնդիրների ուսումնասիրման եւ բացահայտման համար: Հայաստանը " Եվրոստուդենտ" ծրագրի հինգերորդ փուլի աշխատանքներին մասնակցելու է 2012 թվականից : Երկօրյա խորհրդաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել ծրագրի մասին: "Եվրոստուդենտ"-ը հետազոտական մեծ ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին` ազգային կրթության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցում: Երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից եւ այլ երկրներից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play