Արա Սադոյանը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին


Արա Սադոյանը հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին

  • 06-09-2012 14:53:23   | Հայաստան  |  Մշակույթ

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, հաստատված ավանդույթի համաձայն, այսօր հյուրընկալեց աշխարհահռչակ երաժիշտ Դերեկ Շերինյանին, ով համերգային ծրագրով գտնվում է Երեւանում եւ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանին, ով հայտնի է ոչ միայն իր աստղագիտության ասպարեզում ունեցած հաջողություներով , այլեւ ներդրումն ունի հայկական դուդուկի միջազգայնացման գործում: Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտվող արմատներով հայ Դերեկ Շերինյանը արդեն երրորդ անգամ է Հայաստանում: Չնայաց գրեթե չի խոսում հայերեն սակայան հպարտորեն բարձրաձայնում է իր հայ ծագումը: Զրույցի ընթացքում երաժիշտը հավաստիացրեց, որ շատ է սիրում Հայաստանը եւ այստեղ շատ տաղանդավոր երերխաների է հանդիպել, որոնց երաժշտական ունակությունները պարզապես ցնցել են նրան: Բացի համերգային ծրագրից այս անգամ նա մտադիր է հավաքագրել հայ երեխաներից մի խումբ, որոնք հետագայում հնարավորություն կունենան հանդես գալ իր հետ համերգային ծրագրերով: Դերեկ Շերինյանը հրավիրեց Արա Սադոյանին ներկա լինել սեպտեմբերի 10-ին կայանալիք իր համերգին, ի պատասխան որին վարչական շրջանի ղեկավարը նշեց որ իր համար մեծ պատիվ է ընդունել սիրելի երաժշտին Կենտրոն վարչական շրջանում ու հպարտանալ, որ ծնվել ու մեծանալով Հայրենիքից հեռու ՝ հայրենիքը կա ու մնում է երաժշտի սրտում եւ երակներում: Արա Սադոյանը Դերեկ Շերինյանին եւ Գարիկ Իսրաելյանին հրավիրեց միասին երեկոյան շրջայցի Կենտրոնով, ինչը երաժիշտը ընդունեց մեծ սիրով: Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը Դերեկ Շերինյանին նվիրեց Երեւանի Կենտրոն վարչական շրջանը պատկերող մի հրաշալի լուսանկար՝ որպես հիշատակ Երեւանում անցկացրած օրերի:
Նոյյան տապան  -   Մշակույթ