Հայկական երաժշտախմբի համերգ Թուրքիայում


Հայկական երաժշտախմբի համերգ Թուրքիայում

  • 06-09-2012 18:16:14   | Թուրքիա  |  Մշակույթ
Թուրքական մամուլի հաղորդումների համաձայն Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը հրավիրել է օրերս Դիարբեքիրում «ՎԱՆ նախագիծ» ծրագրով անցկացվելիք համերգին։ Նախագիծը 2010 թվականից իրականացնում է «Երկիր» միությունը` որպես Հայկական բարձրավանդակի ոչ նյութական մշակութային ժառանգության ուսումնասիրության ծրագիր: Օսման Բայդեմիրի հայտարարության մեջ ասվում է, որ ամբողջ ժողովուրդը հրավիրված է «ՎԱՆ նախագիծ» հայկական երաժշտախմբի համերգին։ Համերգը կայանալու է սեպտեմբերի 6-ին, 20։00-ին, Ջեգերխվին մշակույթի եւ արվեստի կենտրոնում»։
Նոյյան տապան  -   Մշակույթ