Գագիկ Ծառուկյան. «Ստամբուլում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը»


Գագիկ Ծառուկյան. «Ստամբուլում բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը»

  • 11-09-2012 15:56:22   | Հայաստան  |  Սպորտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին. «Սիրելի հայրենակիցներ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին` Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի կապակցությամբ: Այս մարզաձեւում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել եւ յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգեւում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին: Ստամբուլում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության պետական դրոշն ու հնչեց ազգային օրհներգը: Սա մեզ համար հավելյալ հպարտության առիթ էր: Սա ավելին էր, քան մարզական հաղթանակը: Դուք արժանի եք ամենաջերմ խոսքերին»: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյան
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play