Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ.-ի առաջնության մրցումների առաջին օրը մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / եւ Աշոտ Դանիելյանը /74 կգ / արժանացել են բրոնզե պարգեւների, իսկ Փայլակ Վարդազարյանը /62 կգ / զբաղեցրել էր 5-րդ տեղը:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մայիսի 14-ին ասպարեզ դուրս եկան Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ / եւ, ցավոք, չկարողացան դրսեւորել իրենց լավագույն հատկանիշները. Վահանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում, իսկ Մավրիկն ու Անդրանիկը զբաղեցրեցին միայն 5-րդ հորիզոնականը:
Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: