Հայ երգը Հայրենիքի հետ կապող յուրօրինակ կամուրջ է


Հայ երգը Հայրենիքի հետ կապող յուրօրինակ կամուրջ է

  • 14-09-2012 14:05:29   | Հայաստան  |  Մշակույթ

Այն, որ երգը մարդու մտքի եւ հոգու թարգմանն է վաղուց է հայտնի, սակայն հայ երգը մի այլ առաքելություն եւս ունի՝ նպաստում է մերձեցմանը ազգային ակունքներին, հայ ինքնագիտակցության հաստատմանն ու վերահաստատմանը, դառնում Հայրենիքի հետ կապող յուրօրինակ կամուրջ: Հենց այդպիսի առաքելություն ունեին Սփյուռքի նախարարության աջակցությամբ եւ հովանավորությամբ սեպտեմբերի 9, 10 եւ 12-ին Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ Բաթումում տեղի ունեցած հայկական ժողովրդական երգի համերգները, որին մասնակցում էին «Ժողովրդական երգիչ» եւ «Դուդուկի ընտրյալները» նախագծի հաղթողներն ու մասնակիցները (16 երաժիշտ եւ երգիչ): Նրանց ելույթները արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը աննկարագրելի ոգեւորություն եւ ցնծություն առաջացնելով նրանց հոգիներում: Համերգներին, որոնք տեղի ունեցան Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մշակութային կենտրոններում, ներկա էին նաեւ տեղական իշիանության մարմինների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Վեջին համերգը կայացավ Բաթումի ծովափնյա զբոսայգու հայտնի սպիտակ սյունաշարի առջեւ եւ նվիրված էր հենց այդ սյունաշարի հեղինակ, ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ համերգին ներկա էին ոչ միայն հայ, այլեւ տարբեր ազգերի ներկայցուցիչներ, որոնք հավասարապես կիսում էին հայ հանիդիսատեսի ոգեւորությունն ու հիացմունքը: Համերգը նկարահանվել եւ ցուցադրվել է Բաթումի տարբեր հեռուստաալիքներով, լուսաբավել տեղական մամուլում:
Նոյյան տապան  -   Մշակույթ