Ավարտվեցին Եվրոպական և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի աշխատանքները
18-09-2012 14:18:51 | Վրաստան | Հասարակություն
Թբիլիսիում շարունակվում է սեպտեմբերի 17-ին մեկնարկած Եվրոպական եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի եռօրյա աշխատանքները, որին մասնակցում է նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: 40 երկրների պատվիրակներ Վրաստանում քննարկում են պետական հատվածի կառավարման հիմնախնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: Մասնավորապես, վերահսկիչներն առաջարկում են նախեւառաջ բարձրացնել հատկապես իրենց կառույցների արդյունավետությունը:
Համագումարի մասնակիցների համոզմամբ, առանց լիարժեք վերահսկողական իրավասությունների եւ կարողությունների, հնարավոր չէ ունենալ պետական կառավարման լավ համակարգ:
Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահն Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել է եվրոպացի գործընկերների հետ:
ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համագումարի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 19-ին: