Հաստատվել է տնօրենների հավաստագրման քննությունների ժամանակացույցը


Հաստատվել է տնօրենների հավաստագրման քննությունների ժամանակացույցը

  • 27-09-2012 15:14:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության եւ հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երեւանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե` ք. Երեւան, Կենտրոն, Հանրապետության 73/: Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկը՝ ժամը 9.30-ին :
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ