«ԴիջիԹեքը» կսովորեցնի` ինչպես խնայել ռեսուրսներ ու ժամանակ


«ԴիջիԹեքը» կսովորեցնի` ինչպես խնայել ռեսուրսներ ու ժամանակ

  • 27-09-2012 20:39:04   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի տեխնոլոգիական հանրությունն ամեն տարի սպասում է հոկտեմբերի առաջին օրերին, որպեսզի այցելի «ԴիջիԹեք» ցուցահանդես եւ ականատես լինի բարձր տեխնոլոգիաների ամենավերջին զարգացումներին։ Այս տարի այն տեղի է ունենալու հոկտեմբերի 5-7-ը նոր տարածքում՝ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի ?Երեւան Էքսպո? կենտրոնում։ ?ԴիջիԹեքն? ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը: Տեղակատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունները «ԴիջիԹեքում» կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները եւ այլն: Ցուցահանդեսում ՏՀՏ ոլորտի շուրջ 130 ընկերությունների թվում իր գործունեությունը կներկայացնի նաեւ «Լիգա-Տեք» ՍՊԸ-ն։ Այն մի շարք հայտնի առեւտրային ապրանքանիշերի հավատարմագրված ներկայացուցիչն է Հայաստանում: ?Մենք կատարում ենք բանկային արդիական տեխնոլոգիաների, սարքավորումների ու անվտանգության համակարգերի մատակարարում, տեղադրում, ներդրում, նախագծում, համակարգերի ծրագրավորում եւ սպասարկում: Ընդունում ենք համակարգչային ծրագրավորման պատվերներ եւ կատարում ստեղծված համակարգչային փաթեթների տեղադրում ու սպասարկում?,- ասում է ընկերության տնօրեն Արսեն Աբրահամյանը։ «Լիգա-Տեքը» սերտորեն համագործակցում է հայաստանյան բոլոր 21 բանկերի հետ։ Ընկերության կողմից ներկայացվող ամենավերջին տեխնոլոգիաներից են հակահրդեհային ահազանգման եւ գույքագրման համակարգերը։ RFID (Radio Frequency Identification- ռադիոհաճախականային նույնականացում) տեխնոլոգիայի միջոցով իրականացվող հիմնական միջոցների գույքագրման նորագույն փաթեթները նորություն են մեր շուկայում։ Դրանք էապես բարձրացնում են գույքագրման աշխատանքների արդյունավետությունը եւ մի քանի անգամ կրճատում գույքագրման գործընթացի աշխատաժամանակը։ Ստեղծվելով 2005-ին՝ «Լիգա-Տեքը» կարճ ժամանակում ձեռք է բերել կայուն գործընկերներ ինչպես մեր երկրում, այնպես էլ հուսալի կապեր է հաստատել մի շարք հայտնի արտասահմանյան ընկերությունների հետ: Ընկերության կողմից ներկայացվող լուծումների հիմնական սպառողները հայաստանյան շուկայում բանկերն են, որոնք, ըստ տնօրենի, տարածաշրջանում բավականին կայուն դիրք ունեն։ ?Վրացական բանկերը, օրինակ, իրենց ճկունությամբ, հագեցվածությամբ բավականին հետ են մնում հայաստանյան իրենց գործընկերներից?,- նշում է Արսեն Աբրահամյանը։ Տնտեսության եւ հանրային կյանքի շատ ոլորտներում հաճախ տեղյակ չեն նորագույն լուծումներից։ Բացի այդ, ըստ «Լիգա-Տեք» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Սիմոն Մազմանյանի, վախ կա ամեն նորի նկատմամբ։ ?Մարդիկ պետք է մի անգամ գոնե տեսնեն, հասկանան, թե ինչ կարող է տալ իրենց ՏՏ լուծումների կիրառումը։ Այստեղ մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Պետք է ցույց տալ, համոզել, վստահություն ներշնչել սպառողի մոտ, որպեսզի սկսեն կիրառել?,- ասում է Սիմոն Մազմանյանը։ ?ԴիջիԹեք? ցուցահանդեսը հենց այդ նպատակն ունի։ Այն ցուցադրում է տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումները, որոնց կիրառումն ամբողջովին ավտոմատացնում է աշխատանքը, կատարվում է ժամանակի եւ ռեսուրսների խնայում՝ ավելի հստակ ու ճշգրիտ դարձնելով ինֆորմացիան։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play