Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական միջավայր՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում


Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական միջավայր՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

  • 28-09-2012 12:55:20   | Վայոց ձորի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Բուհերին տեղեկատվական ենթակառուցվածքներով ապահովելու` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի ծրագիրը շարունակվում է 28-ը սեպտեմբերի, 2012, Երեւան, Հայաստան: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն ընդառաջ է գնում ուսումնական նպատակներն իրագործելու բուհերի ռազմավարությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցող 29 բուհից 16-ն ապահովվել են տեղեկատվական ժամանակակից ենթակառուցվածքներով: Բուհերում հարմարավետ ուսումնական միջավայր ստեղծելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը բխում է այն համոզմունքից, որ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդների կիրառումը հավասարապես կարեւոր է մարզերում: Հիշեցնենք, որ 3 տարի առաջ կազմակերպված դասախոսության արդյուքում, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները հասցրել են ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կուտակած փորձին եւ բացահայտել հաջողության հասնելու ընկերության գաղտնիքը: Այսօր արդեն` եկել է նորարարական տեխնոլոգիաների հնարավորություններից օգտվելու, լիարժեք մասնագիտանալու եւ ապագայում`գիտելիքները երկրի տնտեսության զարգացմանը ծառայեցնելու ժամանակը: Հայաստանի հեռահողորդակցության առաջատար օպերատորը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը համալրել է 12 նոր` առավել հզոր համակարգիչներով ապահովված, ինտերնետ հասանելիությամբ լսարանով, «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակներում գործող` 3G երթուղիչով: Կրթական այդ լաբորատորիայում տեղադրված է լազերային տպիչ, դասախոս-ուսանող արդյունավետ հաղորդակցությանը նպաստող ինտերակտիվ գրատախտակ իր լուսարձակով եւ` փոխանջատիչ: Համալսարանի ՏՏ լաբորատորիայում կգործի նաեւ Wi-Fi անկյուն: «Համացանցի տեղեկատվական հզոր բազան կարելի է հրաշալի ծառայեցնել կրթության նպատակներին: Դա թույլ կտա տնտեսել ժամանակը, բարձրացնել տեղեկացվածության մակարդակը եւ ձեռք բերել արագ որոշումներ կայացնելու հմտություն: Նման պայմանների առկայությունը կարեւոր է` ուսանողներին մասնագիտացման հարցում ուղղորդելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է կրթության ժամանակակից ենթակառուցվածքները հասանելի դարձնել նաեւ մարզերի ուսանողությանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական եւ աշխատանքային միջավայրը նոր խթան կհանդիսանա ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի արդյունավետ գործունեության համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play