Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ


Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ

  • 04-10-2012 17:30:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ, «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից , սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք նաեւ ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն: Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով եւ մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը նրան վերապահելով նոր սերնդի կրթության եւ քաղաքացու ձեւավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաեւ Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության կարեւորագույն գործը: Մեկ անգամ եւս շնարհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ եւ ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր տոնդ` սիրելի ուսուցիչ»:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ