Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սովորեցնում է հայ մանուկներին ստել և օրենք խախտել


Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը սովորեցնում է հայ մանուկներին ստել և օրենք խախտել

  • 08-10-2012 15:04:48   | Հայաստան  |  Մշակույթ
Սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը եւ որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: ժյուրիի եւ կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր «Sweetie baby» երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս «աննշան» հարցին կանդրադառնանք ավելի ուշ: Կատարենք մի փոսքրիկ էքսկուրս Մանկական Եվրատեսիլյան պատմության էջերով: Մանկական Եվրատեսիլ 2009` Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը եւ իր փայլուն ելույթով բերեց Հայաստանին 2-րդ պատվավոր տեղը: Սակայն արդյոք ուներ Լուարան հայաստանյան նախընտրականին մասնակցելու, առավել եւս Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու իրավունք: Ըստ Եվրատեսիլյան կանոնի մասնակիցը պետք է լինի տվյալ երկրի քաղաքացի կամ հայտը ներկայացնելու պահին պետք է անընդմեջ ապրած լինի տվյալ երկրում առնվազն 2 եւ կես տարի, իսկ Լուարա Հայրապետյանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ապրում էր Աստրախան քաղաքում, ավելին, 2008-ին մասնակցել եւ հաղթել էր «??օ??????? ?????» միջազգային մրցույթում, հանդես գալով ՌԴ-ի դրոշի տակ: Մանկական Եվրատեսիլ 2010` Վլադիմիր Արզումանյանը, ով կրկին Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէր եւ բնակվում է ԼՂՀ-ի Ստեփանակերտ քաղաքում, պատվով ներկայացավ մրցույթում եւ հաղթանակ բերեց Հայաստանին: Սակայն, նախընտրականի մասնակիցներից մեկը կիսաեզրափակիչ փուլում հանդես եկավ «+» ֆոնոգրամմայով` խախտելով Եվրատեսիլյան օրենքը ու, չնայած այդ կոպիտ խախտմանը, շարունակեց պայքարը եզրափակչում եւ անգամ զբաղեցրեց առաջատար դիրք: Հանրային Հեռուստաընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանին մատնանշվեց այս փաստը եւ պահանջ ներկայացվեց որակազրկել տվյալ խումբը եւ հանել մրցույթից, որի արդյունքում մասնակիցների դիրքերի լուրջ փոփոխություն էր տեղի ունենալու. 4 մասնակից հավաքում էին հավասար միավորներ եւ Վլադիմիր Արզումանյանի փոխարեն, Հայաստանը կներկայացներ ոչ պակաս տաղանդավոր երգչուհի Լիդուշիկը: Ալեքսան Հարությունյանը խնդրեց լռել այդ մասին, պատճառաբանելով այն, որ Եվրոպան չի հանդուրժի նման օրինազանցություն եւ կորակազրկի Հայաստանը, կմերժի մասնակցությունը Եվրատեսիլում առհասարակ եւ կենթարկի տուգանքի: Ուստի երկրի շահը դարձավ ԳԵՐԱԿԱ եւ բողոքող կողմը լռեց: Մանկական Եվրատեսիլ 2011` Այդ տարի Եվրատեսիլի նախընտրական փուլի պրոդյուսեր հանդիսացավ Շարմ ընկերության հիմնադիրներից մեկը` Գրիգոր Նազարյանը, որի ընկեր` Արթուր Ասատրյանը (Գ. Նազարյանի հիմնած «Ինգա եւ Անուշ Արշակյաններ» նախագիծի պրոդյուսեր) ներկայացնում էր Դալիթա երգչուհուն, նրա դուստր` Էմմա Ասատրյանն էր երգի հեղինակը, Գրիգոր Նազարյանի կինը` Լիլիթ Մարգարյանը, կարեց շոուի հագուստները: Եվ վերջապես` Շարմ ընկերության տնօրեն` Կարեն Կազարյանը եւ Շարմ ՈՒՀԱ-ի (???) անդամ` Ռուբեն Թումանյանը ներկայացնում էին «անաչառ» ժյուրին: Գրիգոր Նազարյանի «անկողմնակալ» մոտեցումը իրեն զգացնել էր տալիս մրցույթի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Դալիթան իր «շատ լավ մտածված» շոուի շնորհիվ հաղթեց եւ ներկայացրեց Հայաստանը: Մանկական Եվրատեսիլ 2012` Հանրային Հեռուստաընկերությունը գերազանցեց ինքն իրեն: Այս տարի խախտումները սկսվեցին արդեն իսկ հայտերն ուսումնասիրելու պահից, փոխարենը մանրամասն ուսումնասիրվեր մասնակիցների եվրատեսիլյան կանոններին համապատասխանությունը, ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏԻՎ խումբը իր վրա էր վերցրել ժյուրիի պարտականություն եւ լավ ու վատ երգերի ու երգիչների ընտրություն էր կատարում: Դրա հետեւանքով նախընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին մի շարք տաղանդավոր երեխաներ եւ խմբեր: Ոտնահարվեցին երեխաների իրավունքները: Սակայն, բողոքների ու հետեւողական պայքարի արդյունքում մի քանիսը ի վերջո ընդգրկվեցին արդեն իսկ հայտարարված վերջնական ցուցակում: Անդրադառնանք 19: 30-ի փոխարեն 19:00-ին ուղիղ երերով հեռարձակվող միջոցառման սկսվելու փաստին: Եվրատեսիլյան կանոնին համապատասխան երգի տեւողությունը պետք է լինի 2 րոպե 30-45 վայրկյան, գումարած 30-45 վայրկյան ելույթների հայտարարում, ուստի յուրաքանչյուր ելույթի համար անհրաժեշտ ժամանակն է մոտ 4 րոպե: Միջոցառման հայտարարված եւ փաստացի հեռարձակման ժամանակային տարբերությունն էր 30 րոպե: 30 րոպե բաժանած 4 րոպե յուրաքանչյուր ելույթի համար հավասար է 7-8 մասնակից զրկվեց հեռուստադիտողի գնահատականից, որ իրականացվում է կարճ հաղորդագրությունների միջոցով (քվեարկությունը սկսվում է անմիջապես առաջին ելույթից): Ըստ Եվրատեսիլյան կանոնների, կարճ հաղորդագրություններով հավաքած միավորնեը, ժյուրիի հավասար գնահատականի դեպքում, ունեն առավելություն: Այս տարի Բելգիայում կայացած նախընտրականի կիսաեզրափակչի արդյունքները համարվել են չեղյալ՝ հեռարձակումը ընդամենը 15 րոպե շուտ սկսելու պատճառով, եւ քաղաքացիներին փոխհատուցվել են կարճ հաղորդագրությունների վրա ծախսված գումարները: Եվ ի վերջո հաղթող խմբի անդամներից մեկի տարիքի անհամապատասխանություն: Եվրատեսիլյան խիստ կանոն` մասնակցի տարիքը պետք է լինի 10-15, մինչդեռ խմբի անդամ` Միքայել Վարոսյանը 9 տարեկան է: Այլ մասնակիցների ղեկավարներից ոմանք անդրադարձել էին այս փաստին դեռ մրցույթից առաջ, սակայն իրենց կազմկոմիտեից հավաստիացրել էին, որ ամեն բան նորմալ է: Ի՞նչ կասի Եվրոպական Հեռարձակողների Միությունը (EBU) Հայաստանի կողմից եվրատեսիլյան կանոնների բազմաթիվ խախտումների վերաբերյալ: Թերեւս այս անգամ էլ Պետության շահերը ընդունենք ԳԵՐԱԿԱ եւ, Հայաստանի հեղինակությունը չվտանգելու գերնպատակով առաջնորդվելով, չհանենք մեր կեղտոտ լվացքը ի տես միջազգային հանրության: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ հրատապ կերպով չեղյալ համարել ընտրության արդյունքները եւ կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ պատժել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա: ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՆԻ ԽԻՍՏ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ: ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ մասնակից երեխաներին հասցված հոգեբարոյական վնասի փոխհատուցում: Հարգանքով, «Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական ՀԿ-ի նախագահ Միքայել Մարգարյան
Նոյյան տապան  -   Մշակույթ