Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը Վանաձորի հանդիսատեսին


Հոլիվուդյան ֆիլմերի լավագույն երաժշտությունը Վանաձորի հանդիսատեսին

  • 10-10-2012 21:13:59   |   |  Մշակույթ
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) եւ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հոկտեմբերի 11-ին Վանաձորի երիտասարդ հանդիսատեսին կներկայացնեն «Երիտասարդները երիտասարդների համար Hollywood Non-Stop» համատեղ նախագիծը: Համերգը կկայանա ժամը 15:25-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա հոլիվուդյան կինոարվեստի գլուխգործոց դարձած ‹‹Կարիբյան ծովի ծովահենները››, ‹‹Խիզախ սիրտը››, ‹‹Վեսթսայդյան պատմություն››, ‹‹Կնքահայրը››, ‹‹Ռոմեո եւ Ջուլիետ›› եւ այլ հանրահայտ ֆիլմերի երաժշտության կատարմամբ: Նույն օրը` ժամը 15:00-ին, Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը հանդիպում կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հավելյալ տեղեկատվության համար դիմել` (010) 51 14 71 , (098) 310 360 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մշակույթ