«Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղարի այցը Էրեբունի հնավայր և թանգարան


«Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղարի այցը Էրեբունի հնավայր և թանգարան

  • 16-10-2012 16:45:55   | Հայաստան  |  Մշակույթ

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան է այցելել «Ալյանս ֆրանսեզ»-ի գլխավոր քարտուղար Ժան-Կլոդ Ժակը` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության Մշակույթի եւ համագործակցության հարցերով խորհրդական Ժան-Միշել Գասպարյանի ուղեկցությամբ: Ծանոթանալով թանգարանի մշտական ցուցադրությանը պատվավոր հյուրը թողել է հետեւյալ գրառումը. «Անչափ երջանիկ եմ, որ առիթ ունեցա բացահայտել Ուրարտուի քաղաքակրության հարստությունը, որից ծնվել է այսօրվա Հայաստանը»: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ հյուրերը դիտել են նաեւ վերջին օրերին թանգարանում բացված «Ճանապարհ. Էրեբունին երեկ եւ այսօր» ժամանակավոր ցուցահանդեսը, որը ներկայացնում է Էրեբունի քաղաք-ամրոցի բացահայտման գիտական ճանապարհը` 50-ականներից մինչեւ հայ-ֆրանսիական համագործակցություն: Այցելությունն ավարտվել է Արին բերդ բլրին պահպանված Էրեբունի ամրոցի միջնաբերդում շրջայցով:
Նոյյան տապան  -   Մշակույթ