Կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը,


Կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը,

  • 17-10-2012 23:30:16   | Հայաստան  |  Մշակույթ
Նոյեմբերի 3-ին արդեն 4-րդ անգամ Երեւանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնը, որը միջազգային անիմացիոն միակ կինոփառատոնն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Փառատոնը կտեւի 5 օր: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստան կհրավիրի անիմացիայի միջազգային վարպետների, երիտասարդ անիմատորների եւ պարզապես անիմացիայի սիրահարների: Փառատոնի շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու եւ լուսաբանելու համար խնդրում ենք նախօրոք հավատարմագրվել, որի համար անհրաժեշտ է ուղարկել ՌեԱնիմանիայի էլեկտրոնային հասցեին media@reanimania.com լրատվամիջոցի անվանումը, լրագրողի անուն-ազգանունը, էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարն ու մեկ էլեկրոնային լուսանկար: Հարգանքով` Գայանե Հովհաննիսյան Հեռ. 093 25 12 19
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play