Հայ օլիմպիական մարզիկները պարգևատրվեցին


Հայ օլիմպիական մարզիկները պարգևատրվեցին

  • 19-10-2012 18:30:22   | Հայաստան  |  Սպորտ

Հայ օլիմպիական մարզիկներ՝ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, բրոնզե մեդալակիրներ Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվել են Տաշիր բարեգործական հիմնադրամի մրցանակներով: Արծաթե մեդալակիր օլիմպիական մարզիկը ստացավ 25 հազար դոլարի համարժեք դրամ, իսկ բրոնզե մեդալակիր մարզիկները՝ 15 հազար դոլարին համարժեք դրամ:Պարգեւատրման արարողություն տեղի ունեցավ Լա Պիացցա ռեստորանում, որին հրավիրված էին նաեւ լրագրողներ: Օլիմպիական արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մինչեւ հունվար հանդես է գալու գերմանական Բունդես Լիգայում գերմանական ակումբի կազմում, որից հետո կվերադառնա Հայաստան: Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով երեկ պսակադրվել է տեղեկացրեց, որ պատրաստվում է ավելի հանգիստ գրաֆիկով մարզումներ անցակցնել այս մեկ տարվա ընթացքում, որից հետո 2014 թվականին կվերադառնա Մեծ սպորտ: <<Պրես-լանչ այս ձեւաչափը ընտրվել է օլիմպիական մարզիկների եւ լրագրողների միջեւ ավելի սերտ կապ ստեղծելու համար>>, -ասաց Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը:Ինչպես գիտենք, Տաշիր բարեգործական հիմնադրամը Կարապետյան եղբայրների գլխավորությամբ ուշադրություն է դարձրել ի թիվս այլ բարեգործական ծրագրերի նաեւ հայ մարզական աշխարհի հաջողություններին: <<Բնակաբար այնպիսի կարեւոր իրադարձություն, ինչպիսին էր 2012 ամառային օլիմպիադիան չէինք կարող չանրադառնալ>>,- նշեց Արտակ Ճաղարյանը: Նա հիշեցրեց, որ դեռեւս 2012թ.-ի հունիսին իրենք հայտարարել էին օլիմպիական մեդալներ նվաճած հայ մարզիկներին սպասվող պարգեւատրումների մասին: Տաշիր բարեգործական հիմնադրամը իր ծրագրերը տարբեր ոլորտներում է իրականացնում եւ այս տարի արդեն 10 ծրագիր է իրականացվել:<< Գարնանը պարգեւատրվել են Արցախից եւ Ջավախքից հայաստանյան բուհերում գերազանց սովորող 250ուսանողներ, իսկ սեպտեմբերի 2-ին՝ Լոռվա մարզից հայաստանյան պետական բուհերում գերազանց սովորող 450 ուսանողներ 100 հազարական դրամով: Այնուհետեւ պարգեւատրվեցին Հայաստանում, Ջավախքում, Արցախում, Սփյուռքում ավելի քան 300 մանկավարժներ 200 հազարական դրամով>>, -ավելացրեց Արտակ Ճաղարյանը: Տաշիր հիմնադրամը բարեգործական ծրագրեր է իրականացնում նաեւ գիտության ոլորտում՝ համագործակցելով <<Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում>> ֆեյսբուքյան նախաձեռնության հետ: Վերջինիս հետ իրականացրել է երկու ծրագիր, որոնցից մեկը հարյուր գիտնականների պարգեւատրումն էր, մյուսը՝ գիտակ լրագրությամբ զբաղվող լրագրողների: << Այժմ եւս հայտարարվել է գիտական լրագրությամբ զբաղվող լրագրողների մրցույթ մինչեւ դեկտեմբեր, ինչպես նաեւ երկու մրցույթ նվիրված է ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Մինչեւ 2015թվականը ամեն տարի ամփոփելու ենք միջազգային գիտական հանդեսներում հրատարակվող գիտնականների եւ լրագրողների հոդվածները>>, -հավելեց Ա. Ճաղարյանը: Տաշիր բարեգործական հիմնադրամի առաջիկա պլանների մեջ է մտնում տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար երեք դպրոցներում ապահովել դիդակտիկ բրաելյան նյութերով: Արդեն պայմանագիր է կնքվել նման նյութեր արտադրող լեհական գործարանի հետ: Ինչպես նշեց Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը, Տաշիր բարեգործական հիմնադրամի ծրագրերը որպես թիրախային ոլորտներ առանձնապես առնչվում են գիտության եւ կրթության հետ, ինչպես նաեւ սպորտի եւ այլ ոլորտների հետ: Անցած 20 տարիների ընթացքում հիմնադրամը 90 միլիոն դոլարի ծրագիր է իրականացրել ճանապարհաշինարարության, գազամատակարարման, ջրամատակարարման, եկեղեցաշինության եւ այլ բնագավառներում :
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play