Գրքի շնորհանդես Կանադայում


Գրքի շնորհանդես Կանադայում

  • 24-10-2012 10:30:15   | Կանադա  |  Նոր գրքեր
Հոկտեմբերի 22-24-ը Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ եւ Կանադայի Հայ դատի գրասենյակի կազմակերպմամբ Տորոնտո, Օտտավա եւ Մոնրեալ քաղաքներում տեղի ունեցավ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը: New York Times պարբերականի կողմից ամենավաճառվող (bestseller) ճանաչված պատմա-գեղարվեստական գիրքը պատմում է Հայոց ցեղասպանության մասին` կենտրոնանալով մեկ զույգի` Արմեն Պետրոսյանի եւ Էլիզաբեթ Էնդիկոտտի սիրո պատմության վրա: Մայրաքաղաք Օտտավայում շնորհանդեսը կայացավ հոկտեմբերի 23-ին քաղաքի լավագույն` «Ռիդո» կենտրոնի «Chapters» գրախանութում: Շնորհանդեսին ներկա գտնվող հյուրերին ուղղված իր խոսքում` Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը ընդգծեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ «ցեղասպանություն» երեւույթի դատապարտման կարեւորությունը` նման ոճրագործությունները հետագայում բացառելու նպատակով:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play