«Նռան հատիկ» փառատոնի վերջին օրը կնշվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում


«Նռան հատիկ» փառատոնի վերջին օրը կնշվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

  • 26-10-2012 08:50:50   | Հայաստան  |  Մշակույթ

Հրավիրում ենք ձեզ «Նռան հատիկ» թատերական փառատոնի գեղեցիկ ու դիտարժան տոնին: Կրթահամալիրի սաները այն իսկապես տոն են դարձնելու բոլոր նրանց համար, ովքեր սիրում են թատրոնը: Որպես պետական կրթահամալիր մենք չէին կարող անմասն մնալ նման փառատոնից, հատկապես այն պարագայում, երբ մեզ մոտ գործում են մի քանի թատերախմբեր: Բացի այդ` կրթահամալիրում փառատոնի ներկայցումները դիտեու են հրավիրված նաեւ մեծանուն դերասաններ, որոնց հանդիպելու լավ առիթ է ստեղված, քանի որ կրթահամալիրի սրտաբաց միջավայրը նրանց հետ ազատ շփվելու հնարավորություն է տալիս: Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա ՀԿ-ն հոկտեմբերի 21-27-ը «Մետրո» թատրոնում, Ա. Շիրակացու անվան ճեմարանի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի դահլիճներում է կազմակերպում «Նռան հատիկ» 12-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը, որը նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին: «Նռան հատիկ» ամենամյա փառատոն Հոկտեմբերի 27 «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիր Ծրագիրը 10:00-10:30 Մայր դպրոցի Մարմարյա սրահում (Հասցեն` ՀԱԹ, Բաբաջանյան 25) • Կրթահամալիրի հիմնը` «Անդաստան» • «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնի տեսահոլովակ • Էտյուդ «Ձկները»- ներկայացնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները • Պար «Նուռ»- ներկայացնում է «Նուռ» պարային համույթը, գեղ . ղեկ. Արշակ Գասպարյան, պարուսույց՝ Հասմիկ Աբրահամյան • Էտյուդ «Խոստովանություն»- ներկայացնում են «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները • Փառատոնին կրթահամալիրի մասնակցության պատմություն- հոլովակ • Էտյուդ «Մարդուկյանքը»-ներկայացնում են Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները • Պարատուն 11:00-12:00 Մեդիադահլիճում ներկայացնում են «ՄխիթարՍեբաստացի» կրթահամալիրի թատերախմբերը. • «Կատարսիսի թատրոն»- «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի Գեղարվեստի ավագ դպրոց` Վիլյամ Սարոյան «Նարինջներ», բեմադրությունը Քնարիկ Ներսիսյանի • «Նոթբուք» թատրոն- «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի Միջին դպրոց` Աթաբեկ Խնկոյան «Մկների ժողովը»- բեմադրությունը Լուսինե Բուշի • «Սոֆյա եւ ընկերներ», «Մխիթար Սեբաստացի» կրթահաալիրի Միջին դպրոց` Վիլյամ Սարոյան «Ճառ մարդկային քթի մասին»- բեմադրություն՝ Սոֆյա Այվազյանի • «Նաիրաեւընկերներ», Կրտսերդպրոց` Հովհաննես Թումանյան «Անխելք մարդը»- բեմադրությունը Նաիրա Դալուզյանի Հրավիրում ենք մասնակցելու, աջակցելու մեր պատանեկան թատրոնին, հայաստանյան թատերական շարժմանը: Հասցնեն` ք. Երեւան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25 Հեռախոս` 73 23 30, 093 999 539
Նոյյան տապան  -   Մշակույթ