«Ժողովուրդ».Կառավարությունը սկսում է վճարել


«Ժողովուրդ».Կառավարությունը սկսում է վճարել

  • 30-10-2012 10:58:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները: Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ` ի կատարումն «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի», «Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների`այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել: Այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից` «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների: neonews.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը