Ուսանողական տոմսերի ու ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ԵՊԼՀ - ում


Ուսանողական տոմսերի ու ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողություն՝ ԵՊԼՀ - ում

  • 30-10-2012 12:56:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորhուրդը հոկտեմբերի 29-ին լեզվաբանական համալսարանում կազմակերպել էին 2012-2013 ուսումնական տարվա բակալավրիատի 687 եւ մագիստրատուրայի 350 առաջին կուրսեցիների ուսանողական տոմսերի եւ ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Առաջին կուրսեցիներին շնորհավորեցին եւ բարձր առաջադիմություն մաղթեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը, ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը, բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը։ Երեկույթն ուղեկցվում էր համերգային ծրագրով, որի ընթացքում կատարումներով հանդես եկան ԵՊԼՀ շնորհալի ուսանողները եւ հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները: Համերգային ծրագրին հետեւեց աշխույժ դիսկոտեկը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ