Տիգրան Սարգսյանը խորհրդարանին ներկայացրեց բյուջեի նախագիծը
30-10-2012 14:05:07 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ 2013 թ. պետական բյուջեի նախագիծը հաշվի է առնում ներկայիս մակրոտնտեսական ցուցանիշները; Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով 2013 թ. պետական բյուջեն: «Այս պահի դրությամբ, ԱՎԾ տվյալների ամփոփումից հետո, ունենք մոտ 7% տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.1%-ի փոխարեն կլինի ավելի ցածր՝ մոտ 2.8%: Բյուջեի եկամտային մասն ամբողջությամբ կատարում ենք, այս մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա էլ կանխատեսում ենք 2013 թ. բյուջեն»,- ասաց Տ. Սարգսյանը:
Առաջին անգամ պետական բյուջեն ներկայացվում է «Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնահատկությունները» ֆորմատով; Այսինքն՝ նկարագրվում են ոչ միայն ռիսկերը, այլեւ դրանց կանխարգելման կամ հետեւանքների դեմ իրականացվող քայլերը:
Ըստ Տ. Սարգսյանի՝ 2013 թ. պետական բյուջեն հիմնված է երեք սկզբունքների վրա՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում եւ արդյունավետ ինստիտուտների զարգացում: Այս սկզբունքների հիման վրա թիրախավորվել են 4 նպատակներ.
neonews.am