Կինը դատվել է տգեղ լինելու համար


Կինը դատվել է տգեղ լինելու համար

  • 30-10-2012 14:15:43   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ամուսինը կնոջը դատի է տվել տգեղ լինելու համար։ Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ չինացի Ցզյան Ֆենգն ամուսնացել է չափազանց գեղեցիկ կնոջ հետ։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք շատ տգեղ դուստր են ունեցել, ինչը ստիպել է տղամարդուն մտածել իր հայրության մասին։ Կինը ստիպված է եղել ընդունել, որ իր գեղեցկությունն իրականում պլաստիկ վիրահատության արդյունք է։ Պարզվել է, որ նախկինում նա շատ տգեղ է եղել, եւ մինչեւ ամուսնու հետ ծանոթանալը 100 հազար դոլարի պլաստիկ վիրահատություն է արել Հարավային Կորեայում։ Այս լուրը չափազանց վրդովեցրել է ամուսնուն, ով իրեն խաբված է համարել։ Ֆենգն անմիջապես բաժանվել է կնոջից եւ դատի է տվել նրան, պատճառաբանելով, որ կինն իր հետ խաբեությամբ է ամուսնացել։ Դատարանը բավարարել է հայցը եւ նախկին կնոջը պարտադրել որպես տղամարդուն հասցրած բարոյական վնասի փոխատուցում 120 հազար դոլար վճարել։ mardik.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը