Աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում բնակվում են տասնյակ ընտանիքներ (Տեսանյութ)


Աղբանոցի վերածված կիսափլված բազմահարկում բնակվում են տասնյակ ընտանիքներ (Տեսանյութ)

  • 31-10-2012 09:21:08   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է եւ ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել եւ մեծացել է նախկինում «Լենտեքստիլ» կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետեւաքով դարձավ վթարային , իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչեւ օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել: Այդ հանրակացարանը գտնվում է Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի եւ քաղաքային ոստիկանության հարեւանությամբ ու ներկայումս մասնավոր անձի սեփականություն է: Այդ կիսախարխուլ քառահարկում մինչեւ օրս բնակվող մոտ 20 ընտանիքներից գրեթե կեսը նախկին ԽՍՍՀՄ-ի հանրապետություններից եկած, տարբեր ազգությունների պատկանող մարդիկ են: Նրանց գերակշիռ մասը պետության կողմից բնակարան ստանալու հավակնորդներ չեն: Կիսափուլ այդ շենքում չկա կոմունալ որեւէ հարմարություն, անգամ ջուր եւ կոյուղի: Բնակիչների համար որպես զուգարան ծառայում է նույն շենքի փլված հատվածը: Կառույցում անգամ աստիճաններն են քանդված, եւ մի անզգույշ շարժումը կարող է ճակատագրական դառնալ: Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: http://youtu.be/1pstnCMvfq8
Նոյյան տապան  -   Հասարակություն