Մեկնարկել է ՙԼավագույն ուսանող՚ հանրապետական մրցույթը
31-10-2012 10:17:21 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Մեկնարկել է ?Լավագույն ուսանող? հանրապետական մրցույթը։ Այն կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ ներբուհական եւ միջբուհական (հանրապետական), եւ չորս ոլորտներով՝ գիտահետազոտական աշխատանք (հումանիտար, բնագիտական, տեխնիկական), ստեղծագործական աշխատանք (մշակույթ, արվեստ, գրականություն), ուսանողական ինքնակառավարում, սպորտ։
Մրցույթի առաջին՝ ներբուհական փուլը կավարտվի նոյեմբերի 15-ին։ Այնուհետեւ բուհերում հաղթողների փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ մրցութային հանձնաժողով:
?Լավագույն ուսանող? մրցույթի անցկացման նպատակն է՝ բացահայտել եւ խրախուսել այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն եւ իրենց առավել ակտիվ են դրսեւորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման եւ սպորտի ասպարեզներում, նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը, ինչպես նաեւ խթանել ուսանողների մասնակցությունը եւ ձեռքբերումները գիտահետազոտական եւ ստեղծագործական աշխատանքներում։
Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն հատուկ դիպլոմներով, ինչպես նաեւ՝ դրամական մրցանակներով։
?Լավագույն ուսանող? հանրապետական մրցույթի անցկացման կարգը (հայտը եւ սահմանված չափանիշները) կարելի է ներբեռնել ՀՀ ԿԳՆ www.edu.am եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի www.heh.am կայքերից։
Մանրամասների համար զանգահարել 567922 հեռախոսահամարով կամ դիմել բուհերի ուսխորհուրդներ։