25-ամյա մոդել, շոումեն, ֆրանսերենի թարգմանիչ, արդեն նաեւ գրող Էմիլ Մարկը ընթերցողի դատին հանձնեց իր անդրանիկ «Մեղքը քոնն է» գիրքը: Նա սովորել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական լեզուների ֆրանսերեն լեզու եւ գրականություն բաժնում, իդկ աշխատանքային գործունեությունը սկսել է 2003 թվականից:
««Մեղքը քոնն է» գիրքը հոգեբանական խորը ուղղվածություն ունի, մարդկանց բարոյական եւ անբարոյական բախումների, հարուստի եւ աղքատի, արդարության եւ անարդարության մասին է, կարծում եմ այս թեմաները արդիական են», - ասում է Էմիլ Մարկը: Գիրքը, որը պարունակում է նաեւ հենց հեղինակի կողմից թարգմանած ֆրանսերեն տարբերակը, հրատարակել է «Նոյյան տապան» հրատարակչությունը:
Խմբագրման փուլում է գտնվում գրքի երկրորդ մասը: Նախատեսվում է, որ գիրքը կունենա նաեւ էլեկտրոնային տարբերակ եւ այն հասանելի կլինի «Նոյյան տապանի» էլեկտրոնային գրադարանում (www.books.nt.am):