Հումանիտար օգնություն՝ սիրիահայ և սիրիացի ընտանիքներին


Հումանիտար օգնություն՝ սիրիահայ և սիրիացի ընտանիքներին

  • 08-11-2012 10:48:07   | Սիրիա  |  Բարեգործություն

Նոյեմբերի 8-ին, առավոտյան 7:00-ին, «Oգնիր եղբորդ» նախաձեռնութունը հումանիտար օգնության հերթական խմբաքանակն ուղարկեց Սիրիա՝ հասցեագրված հակամարտության արդյունքում հումանիտար աղետի մեջ հայտնված սիրիահայ եւ սիրիացի ընտանիքներին։ Թռիչքն իրականացվեց Երեւանի Չվարթնոց միջազգային օդանավակայանից «Էյր Արմենիա» ընկերության բեռնատար ինքնաթիռով: Հալեպ ուղեւորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի եւ մեկ տոննա պանիր Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով եւ ըստ նախապես հաստատված թռիչքուղու վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով։ Այս պահին օդանավն արդեն վայրէջք է կատարել Էրզրումում, եւ ինչպես նախորդ անգամ, անցնում է բեռնազննություն։ Հալեպում ուղեբեռը կստանձնեն տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը եւ համահամայնքային ?Շտապ օգնության? հանձնախմբի կազմակերպմամբ կբաժանվի կարիքավոր ընտանիքներին։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play