ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցել է քաղաքապետը


ԵՃՇՊՀ-ի 90-ամյակի հոբելյանական միջոցառումներին մասնակցել է քաղաքապետը

  • 09-11-2012 15:56:19   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երեւանի քաղաքապետ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ միասին մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան հենակետային թիվ 3 ավագ դպրոցի հիմնանորոգված շենքի բացմանը: Քաղաքապետը բոլոր հյուրերի հետ միասին շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին եւ համոզվել, որ հիմնանորոգված դպրոցում այսօր առկա են որակյալ կրթություն ապահովելու անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդյունավետ համագործակցության համար, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է «Հայաստան-Արցախ ինժեներական համագործակցություն» ոսկե մեդալով: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Հոբելյանի առթիվ իր շնորհավորական խոսքում քաղաքապետ, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ քաղաքապետարանը այսուհետ եւս կանի հնարավորը ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ. «Թե որպես խորհրդի նախագահ, եւ թե որպես Երեւանի քաղաքապետ վստահեցնում եմ, որ քաղաքապետարանը միշտ լինելու է համալսարանի կողքին եւ այն արդյունավետ համագործակցությունը, որն առկա է այսօր, կլինի շարունակական: Օգտվելով առիթից, նաեւ շնորհակալություն եմ հայտնում բուհի ռեկտորին այն առողջ մթնոլորտի ձեւավորման համար, որն այսօր ակնհայտ է»,-նշել է քաղաքապետը: 90 ամյա հոբելյանի առթիվ բուհի պրոֆեսորադասախոսական կազմի տարբեր տարիների մի շարք աշխատակիցներ արժանացել են ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պետական պարգեւների: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ ճարտարապետության, շինարարության, գիտության եւ կրթության կազմակերպման բնագավառներում ունեցած մեծ ավանդի համար նաեւ Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգեւատրվել դիզայնի եւ համակարգչային նախագծման ֆակուլտետի դեկան, տեխնիկակական գիտությունների դոկտոր Լեւոն Թոքմաջյանն ու գծանկարի, գունանկարի եւ քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play