Վերահսկիչ մարմնի ստեղծում Բերդավանում


Վերահսկիչ մարմնի ստեղծում Բերդավանում

  • 13-11-2012 10:51:17   | Տավուշի մարզ  |  Բարեգործություն
Նոյեմբերի 16-18, 2012 Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղի կունենա Դասավանդողների ուսուցում, ինչպես նաեւ «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի նոր վերանորոգված սենյակի բացումը: Միաժամանակ ստեղծվելու է «SOS Մշակույթ» ծրագրի Վերահսկիչ մարմինը: «SOS Մշակույթ»-ը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից՝ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (ՀՃՈՒԿ) եւ dvv international կազմակերպության Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ: «SOS Մշակույթ» ծրագրի դասընթացավարների ուսուցման բովանդակությունը եւ հմտությունները կնպաստեն Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը: Այս ուսուցման նպատակն է դասընթացավարներին եւ երիտասարդական ակումբների համակարգողներին փոխանցել համապատասխան գիտելիք եւ հմտություններ, որը նրանք կկարողանան կիրառել «SOS Մշակույթ» ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների ժամանակ՝ հիմնվելով նորարար ուսուցման մեթոդների վրա: Նոյեմբերի 18-ին շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչները՝ տեղական ինքնակառավարման մարմինները, տեղական եւ մարզային մշակութային կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու «SOS Մշակույթ» ծրագրի Վերահսկիչ մարմնի կազմավորման գործընթացին: Վերահսկիչ մարմնի ձեւավորումը կնպաստի նրան, որ շահագրգիռ կողմերը տեղեկացված լինեն ծրագրի եւ դրա կարեւորության մասին՝ ինչն էլ իր հերթին կնպաստի տարածաշրջանում մշակութային երկխոսության ծավալմանը եւ համայնքների զարգացմանը: Վերահսկիչ մարմինը կօգնի ձեւավորել սեփականատիրության զգացողություն տեղի համայնքներում եւ կապահովի «SOS Մշակույթ» ծրագրի կայունությունը: Միջոցառումը կամփոփվի «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի վերանորոգված սենյակի պաշտոնական բացման արարողությամբ: Սենյակի վերանորոգմանն աջակցել է Վիվա-Սել ՄՏՍ ընկերությունը: «SOS Մշակույթ» ծրագրի Բերդավանի երիտասարդական ակումբի 60 անդամներ կշարունակեն իրենց դասընթացները վերանորոգված, հարմարավետ եւ ընդարձակ սենյակում: 24 ամիս տեւողությամբ «SOS մշակույթ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության «Եվրոպական հարեւանության քաղաքականության» (ԵՀՔ) շրջանակներում, Արեւելյան մշակութային գործընկերության ծրագրի ֆինանսավորմամբ: «SOS Մշակույթ» ծրագրի հիմքում Վրաստանի եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում բնակվող տարբեր ազգային եւ էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների (14-23 տարեկան) ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն է: Երիտասարդները մասնակցում են մշակութային արժեքների ուսումնասիրություններին եւ դրանց պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվում են իրենց տարածաշրջանում: Այս միջոցառումները ներառում են տարբեր սկզբնաղբյուր ունեցող մշակութային կոթողների, ինչպես նաեւ միջնադարյան ճարտարապետական կոթողների պահպանությունը եւ ուսումնասիրությունը: Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված եւ մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն է համայնքային ուժերի ներգրավվածությամբ: Տեղական համայնքների ներգրավվումը իր հերթին կնպաստի սոցիալ-տնտեսական եւ մշակութային զարգացմանը տվյալ տարածաշրջանում, որը նույնպես ծրագրի առանցքային նպատակներից է: Եվրոպական Միության ներդրումը «SOS Մշակույթ» ծրագրին կազմում է 492,754 եվրո: Վիվա-Սել ՄՏՍ ընկերությունը հանդիսանում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր գործընկերը: Ընկերությունը բարձր է գնահատում «SOS մշակույթ» ծրագրի նպատակը՝ որն ուղղված է հեռավոր շրջաններում մշակութային արժեքների պահպանմանը: «SOS Մշակույթ» ծրագրում իր ներդրումն ունի նաեւ Բերդավանի գյուղապետարանը` անվճար տրամադրելով սենյակ գյուղապետարանի շենքում: Նոյեմբերի 18-ին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիպելու շահագրգիռ կողմերին եւ ծրագրի բոլոր գործընկերներին «SOS Մշակույթ» ծրագրի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար:
Նոյյան տապան  -   Բարեգործություն