Ամերիաբանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը


Ամերիաբանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը

  • 14-11-2012 11:30:22   | Հայաստան  |  Բարեգործություն

Ամերիաբանկը հանդես է գալիս ՀՀ բանկային համակարգում նոր նախաձեռնությամբ` «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո Բանկը սկսել է քարտային արշավ` ուղղված երեխաների բուժմանը: Քարտային այս արշավին կարող են մասնակցել Ամերիաբանկի բոլոր քարտապանները` անկանխիկ վճարումներ կատարելով աշխարհի ցանկացած անկյունում, ցանկացած առեւտրի կետում, ինչպես նաեւ այլ բանկերի քարտապանները` վճարելով այն առեւտրի կետերում, ուր տեղադրված են Ամերիաբանկի POS-տերմինալները: Նշենք, որ անկանխիկ գործարքներ են համարվում նաեւ առցանց գործարքները, բացառությամբ կոմունալ վճարների եւ քարտից քարտ կատարված փոխանցումների: Անկանխիկ վճարված յուրաքանչյուր 1,000 ՀՀ դրամի դիմաց Ամերիաբանկը 1 ՀՀ դրամ փոխանցում է երեխաների բուժման համար, ընդ որում, գումարը փոխանցվում է բացառապես Ամերիաբանկի հասույթից, թե´ քարտապաններից եւ թե´ առեւտրային կետերից որեւէ վճար չի գանձվում: «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» կարգախոսի ներքո իրականացվող քարտային արշավը կգործի մինչեւ 2013թ. հունվարի 31-ը, որի ընթացքում կուտակված գումարը կփոխանցվի «Նվիրիր կյանք» հիմնադրամում գրանցված երեխաներին, ովքեր կյանքի դժվարին պայքար են մղում: Արշավի ավարտից հետո Ամերիաբանկը հանրությանը կներկայացնի հաշվետվություն կուտակված գումարի օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Ամերիաբանկն ամենաակտիվ քարտապաններին իր երախտագիտությունն արտահայտելու նպատակով նախատեսել է նվեր` iPhone5 հեռախոս: Նվերները կհանձնվեն արշավի ավարտից հետո: Բանկում գործում է նաեւ բարեգործական հաշվեհամար` 1570036910764400, որին կարող են գումարներ փոխանցել բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց ներդրումն ունենալ մեր մանուկների համար չափազանց կարեւոր այս նախաձեռնության մեջ: Ամերիաբանկը կոչ է անում միանալ «Վճարի'ր քարտով, նվիրի'ր կյանք» արշավին եւ դրանով իսկ ցուցաբերել աջակցություն կյանքի համար ամենօրյա պայքար մղող մանուկներին:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play