Կմեկնարկի «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը


 

Կմեկնարկի «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը

  • 14-11-2012 09:34:39   | Հայաստան  |  Հասարակություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը անց է կացնելու «Աղբ եթերից» երկրորդ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության կանոնները չեն փոխվել. ինչպես եւ նախորդ տարի, բոլոր հաղթողներին փոստի միջոցով ուղարկվելու է հաղթանակի մասին հավաստագիր եւ 100 դրամ` աղբահանության գումար: Նախաձեռնությունը հաղթող հեռուստաընկերությունների ղեկավարությանը խնդրելու է գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային եւ մաքրել եթերը այն ողողած աղբից: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայություն
Նոյյան տապան  -   Հասարակություն