Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին


Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին

  • 14-11-2012 17:15:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տաղիսին: Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ վարչապետն ասել է. «Չնայած մեր համագործակցության եւ բարեկամության մեծ պատմությանը՝ դեռեւս շատ աշխատանքներ ունենք կատարելու երկկողմ կապերի ամրապնդման ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ հայ-հունական հարաբերություններում չիրացված ողջ ներուժն օգտագործելու համար»: Իոանիս Տաղիսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանաքերը՝ հայ-հունական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ ամրապնդման համար: Անդրադառնալով հաջողությամբ ընթացող Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին՝ դեսպանը վստահեցրել է, որ այդ ուղղությամբ Հունաստանը՝ որպես Եվրամիության անդամ երկիր, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը ցուցաբարել Հայաստանի իր գործընկերներին: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են նաեւ ռազմական, կրթական եւ մշակութային բնագավառներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն