Հեռախոսակապ ՎիվաՍել-ՄՏՍ-ից` տան ու գրասենյակի համար
16-11-2012 12:02:32 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
16-ը նոյեմբերի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաեւ ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:
Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը եւ հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաեւ SMS հաղորդագրությունների համար: Հեռախոսն ապահովում է քաղաքային եւ բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում եւ թույլ է տալիս պահպանել հեռախոսահամարը նոր բնակարան կամ գրասենյակ տեղափոխվելիս, ինչպես նաեւ ուղարկել եւ ստանալ SMS-ներ ստացիոնար հեռախոսով` չհրաժարվելով նախկին քաղաքային համարից: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:
Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց կարելի է ստանալ.
• ստացիոնար հեռախոս Etros
• ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ
• ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
• ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Տեղական զանգեր դրամ/րոպե
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 15
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 30
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր 25
Դեպի 374 97 բջջային ցանց 39
Դեպի 374 47 քաղաքային ցանց 39
SMS դրամ/SMS
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 5
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 10
Այլ ուղղություններով 20
Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
Գործողություն Հրահանգ
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում *315#
Ներառված խոսելաժամանակի եւ SMS-ների մնացորդի ստուգում *311*1#
Մուտք հրահանգների մենյու *311#
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: